Պատերազմի ընթացքում ոտքից վիրավորում ստացած երիտասարդը, ով մասնակցում էր Նիկոլ Փաշինյանի աջակիցների ակցիային, հայտնեց, որ եթե նոյեմբերի 9-ին չստորագրվեր եռակողմ հայտարարությունը, իրենց գումարտակը կհայտնվեր շրջափակման մեջ.

«Ես Մատաղիսում եմ կռվել: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ էր, միայն ժողովրդի խնդիրն ա եղել` անձնակազմը քիչ էր, քիչ էին կամավորները...

Ես ընդհանուր կողմ եմ Նիկոլ Փաշինյանին, որովհետև ինքն ա փրկել, որ զինվորների կեսը եկել ա տուն և իրենց ծնողներին տեսել»,- ասաց երիտասարդը՝ հավելելով, որ պատերազմի ժամանակ ընկերներ է կորցրել: