ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կազմել է 515.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 1.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 624.97 դրամ (աճել է 1.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 693.01 դրամ (աճել է 6.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.03 դրամ (մնացել է անփոփոխ):


Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 405.63 դրամ, ոսկի՝ 30,960.97 դրամ, պլատին՝ 16,970.82 դրամ: