Ռուսաստանի Զինված ուժերը մեծ հեռահարության հրթիռներ են արձակել։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը։

Ըստ հաղորդման, միջուկային ուժերի վարժանքների ընթացքում, որը ղեկավարել է նախագահ Վլադիմիր Պուտինը, արձակվել են «Յարս» եւ «Սինեւա» տեսակի բալիստիկ հրթիռներ Կուրի պոլիգոնից։


Բացի այդ, Պեմբայի պոլիգոնից արձակվել են մի քանի թեւավոր հրթիռներ։