«Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա, ընդ որում, վերցնում է` ծառայությունը չկապելով կոնկրետ բուժհաստատության նետ: Այսինքն` վերականգնողական բուժման կարիք ունեցող զինծառայողին ասում ենք` դուք ընտրեք, թե որտեղ եք ուզում անցնել վերականգնողական բուժումն ու կառավարությունը կվճարի դրա համար»,- հաստակեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ամփոփելով Առողջապահության նախարարի խոսքը, ով առաջարկում էր փոփոխություն մտցնել բյուջետային ծրագրերից մեկի ֆինանասավորման կարգում: