Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի շքերթին իր ճառում Իլհամ Ալիևը Զանգեզուրն ու Երևանը նույնպես հայտարարեց Ադրբեջանի հող:

Հանդուրժենք Նիկոլ Փաշինյանին:

Նա և նրա գաղափարները կրողներն Ադրբեջանի հաջորդ հարձակմանը դրանք էլ են հանձնելու: Հանձնելու են, որ դրանից հետո բոլոր հարցերի լուծումը ձեռնտու լինի Ադրբեջանի ժողովրդին: Ինչպես նաև, որ իրենք և իրենց օլիգարխները Բաքվի ու Անկարայի հետ առևտուր անեն, իսկ պատգամավորները երկխոսություն սկսեն Բաքվի հետ: Բաքվի շքերթի օրը Հայաստանում դեռ իշխում է Բաքվի նվիրյալն ու գործակալը:

Երևակայել առավել մեծ ազգային խայտառակություն մեր պատմության մեջ չի կարելի:

Այսպիսի օր մենք ուղղակի չենք ունեցել»: