Այսօր՝ ճեպազրույցի ժամանակ, լրագրողներն ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից հարցրին, թե ումն է պետք երկարաձգել շղթայակապ իշխանությունը, որը եկավ` ԱԺ դռները բացելով, իսկ հիմա երկաթյա ճաղեր է ավելացնում Կառավարության շենքի դռներին: «Դուք տեղյա՞կ եք, որ ՀՀ պատերազմի մեջ ա, որ ԱԺ նախագահին, ով ուշագնաց վիճակում ա եղել, ասել են՝ էկեք վառենք, ասել են՝ չէ՛, մեռած ա, ասել են՝ ոչինչ, էկեք վառենք կամ կախենք, որ խմբեր են գործել, ովքեր գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել, որ իմ վրա որս էր հայտարարված Մոսկվայում…»,- պատասխանեց Սիմոնյանը:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու հետ կապված երկու հոգի ձերբակալված է, քննություն է ընթանում: «Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է անվտանգությանը զենք կիրառել»,- վերջում ընդգծեց Սիմոնյանը: