Մինչ պատերազմը Ադրբեջանի բանակը կազմված էր բանակային 4 կորպուսից, Նախիջևանի առանձին համազորային բանակից և կենտրոնական ենթակայության զորամասերից:

1-ին կորպուսը տեղակայված էր Արցախի հյուսիսային և հյուսիսարևելյան սահմաններին, 2-րդը՝ Արցախի արևելյան և հարավարևելյան սահմաններին, 3-րդը՝ ՀՀ սահմանների դիմաց և Արցախի հյուսիսային ուղղությամբ Քարվաճառի ուղղությամբ: 4-րդ կորպուսը ռեզերվային է:


Նախիջևանի առանձին համազորային բանակը կազմավորվել էր Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ 5-րդ կորպուսի հիմքի վրա, այդ իսկ պատճառով նոր զորամիավորումը ստացել է ոչ թե հաջորդական «5-րդ» անվանումը, այլ՝ «6-րդ»:

Այս նոր կորպուսի կազմավորումը թերևս պայմանավորված է Արցախի տարածքների օկուպացիայով և դրանից բխող նոր իրողություններով: