Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, անհապաղ դեպքի վայր են մեկնել ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 խումբ:
Տեղում պարզվել է, որ «Սուզուկի վիտարա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ՌԴ խաղաղապահ զորակազմին պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենային:


ՃՏՊ-ի հետևանքով «Սուզուկի վիտարա»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են: Վերջիններիս ինքնությունը պարզվում է:
ԾԱՆՈՒՑՈՒՄ


Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասի պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են: Մառախուղի, անձրևի կամ ձյունաթափի պատճառով ստեղծվում է անբավարար տեսանելիություն: Խնդրում ենք, ամենայն պատասխանատվությամբ հետևել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոններին: