Կապանի դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջում գրված է. «Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան, բեմադրիչ Տիգրան Գևորգյանը:

Կապանի դրամատիկական թատրոնի անձնակազմն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում դերասանի հարազատներին, ընկերներին և ուսանողներին, ովքեր խոստովանում են՝ թատրոնի, արվեստի նկատմամբ սերը նաև իրենց ավագ ընկերոջից են ժառանգել․․․»: