ՄԱԿ-ը պահպանում է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը և կոչ է անում բոլոր կողմերին համագործակցել, որպեսզի դա հնարավորինս շուտ լինի, այս մասին ТАСС-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Ինչպես նշել էի, մենք պատրաստ ենք բավարարել հակամարտությունից տուժած բոլոր տարածաշրջանների հումանիտար կարիքները: ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակն աշխատում է ներգրավված բոլոր կողմերի հետ՝ հումանիտար կարիքների գնահատումներ իրականացնելու համար»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը: