«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը պահանջում է, որպեսզի վառեն Նիկոլ Փաշինյանին՝ իր աթոռով հանդերձ։ Այդ մասին գրառումը կարելի է տեսնել Անդրեասյանի ֆեյսբուքյան էջում։

Նա կիսվել է ակնհայտ ֆեյք՝ Հայրենիքի համար էջի գրառումը, որտեղ էլ գրված է. «Վառել Նիկոլին՝ իր աթոռով հանդերձ»։

Ուրցաձորի համայնքապետը, հիշեցնենք, Արարատի մի քանի այլ համայնքների ղեկավարների հետ միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: