Ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա փաստաբանը` Միհրան Պողոսյանը` նշելով, որ դեռ մեղադրանք չի առաջադրվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Վարդան Այվազյանի բնակարանում:

Ըստ փաստաբանի` Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը բողոքի ցույցեր կազմակերպելու մեջ: