Խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբն Արցախում շարունակում է առաջադրանքների կատարումը:

Ռուս խաղաղապահները 23 դիտակետում իրավիճակի ու հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում:

Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք Հադրութի շրջանում:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են 481 տեղահանվածների անվտանգ վերադարձը Հայաստանի տարածքից Արցախ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից 37707 մարդ է վերադարձել Արցախի նախկին բնակավայրեր:

Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում իրականացվել են ինժեներական հետախուզական և ականազերծման աշխատանքներ: Մաքրվել են 11.9 հա տարածք և 130 շենք, հայտնաբերվել և ոչնչացվել է 172 չպայթած ական և արկ: Ընդհանուր առմամբ, Արցախում ականազերծման ժամանակ (2020-ի նոյեմբերի 23-ից) չպայթած զինամթերքից մաքրվել են 148.97 հա տարածք, 31.1 կմ ճանապարհ, 325 բնակելի շենք, այդ թվում՝ սոցիալական նշանակության 8 օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 4760 պայթյունավտանգ առարկա:

Մեկ օրում վերականգնվել են 500 մ էլեկտրահաղորդալար և 1.5 կմ գազատար Լիսագորի բնակավայրի շրջանում:

ԿԽՄԿ-ի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ համագործակցելով՝ խաղաղապահ ուժերի ռուսական զորախումբը շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնման ու տեղափոխման աշխատանքները: