Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հարավային շրջաններում Ադրբեջանը վերսկսում է ռազմական գործողությունները, որպեսզի իր հսկողության տակ առնի Իրանի սահմանի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող Դիզափայտի բարձունքը։


Նույն օրերին խորանում է լարվածությունը Արցախի գրավյալ տարածքում տեղակայված ահաբեկիչների և Իրանի սահմանապահ զորքի միջև, նոր սպանություններ են լինում։
Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններն ու մեդիան շարունակում են տարածքային պահանջի ակնարկներ հնչեցնել Իրանի հասցեին, Իսրայելում խոսում են առաջիկա հնարավոր պատերազմի մասին։


Իրանում տեղի են ունենում զանգվածային ցույցեր՝ ընդդեմ Թուրքիայի։ Իրանական մեդիան լեցուն է հակաթուրքական հրապարակումներով։
Իրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը հայտարարում է, որ իրենք սխալ են արել՝ չեզոքություն պահելով Արցախի դեմ պատերազմի ժամանակ։ Ավելի ուշ նույն գործիչը հայտարարում է․ «Իրանը հակված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների լարման․․․ բայց, ինչպես տեսնում ենք, Էրդողանը ձգտում է մեծացնել տարաձայնությունները»։


Սցենարի հաջորդ գործողությունները փորձեք ինքներդ կազմել։ ՀՀ ԱԺ-ում ես մարտահրավերների մասին խոսեցի։ Դրանց ընթացքը գնում է ճիշտ այնպես, ինչպես և սպասում էի»։