«Փաստինֆո»-ի տրամադրության տակ է հայտնվել տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանական մեծաթիվ զորքերը կուտակվում դեռևս չհստակեցված հայ-ադրբեջանական սահմանին՝ ըստ տեղեկությունների՝ Քարվաճառում` Ջերմուկի մոտ գտնվող սարերում, զորամաս կառուցելու նպատակով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են տասնյակ «Կամազ» մակնիշի բեռնատարները շարվել, իսկ մի քանի կմ հեռավորության վրա հայկական կողմը հետևում է ադրբեջանական ԶՈՒ-ի բոլոր գործողություններին։ Ջերմուկցիներն ահազանգում են, որ նոր զորամասը կառուցվելու է Ջերմուկից մի քանի կմ հեռավորության վրա, ասել է թե` Ջերմուկը դարձել է սահմանամերձ բնակավայր և սկսել են անհանգստանալ իրենց անվտանգության համար։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: