Գրականագետ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դավաճանություններից մեծագույնը, ըստ իս, գիտության և կրթության հետևողական ոչնչացումն է Հայաստանի Հանրապետությունում 1991-2017 և նոր թափով՝ 2018-2020 թվականներին։

Լուսանկարում պատերազմից ուղիղ երկու տարի առաջ՝ 2018 թվականի սեպտեմբերի 25-ին ուղեծիր արձակված ադրբեջանական երրորդ՝ Azerspace-2 արբանյակն է։ Այդ արբանյակներով Ադրբեջանը պատերազմի առաջին օրվանից ճշտում էր հայկական զինված ուժերի հակաօդային պաշտպանության և հրետանային կայանքների տեղակայման կետերը և անօդաչու թռչող սարքերով ոչնչացնում դրանք՝ հայկական զորքերում ստեղծելով վախի, քաոսի և անպաշտպանության վիճակ, բացելով ադրբեջանական զորքերի առաջխաղացման ճանապարհը։
Ի դեպ, այս արբանյակն արժե 190 միլիոն ԱՄՆ դոլար։ Պատերազմի մեկուկես ամսվա ընթացքում հայությունը միայն հիմնադրամի միջոցով հավաքել է 170 միլիոն դոլար։ Գումարը համադրելի է նաև նախկինների դղյակների և ներկաների պարգևավճարների գումարների հետ․․․»: