Դեկտեմբերի 13-ին, ժամը 23:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթի թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» և «Volkswagen Vento» (վարորդ՝ Արմեն Ղ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Անի Ղ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Արմեն Ղ․-ն մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։