Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սուրեն Սարումյանն անդրադարձել է Արցախի երկնքում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք հայտնվելու մասին լուրերին:

«Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել, այսինքն՝ այն գծից ներս որտեղ կանգնած է մեր զորքը»,- «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասաց Սուրեն Սարումյանը:

Տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե Արցախի երկնքում թուրքական անօդաչու թռչող սարք է երևացել: