«Բանականություն ունեցող բոլոր մարդիկ շատ լավ հասկանում են, որ սա հայ-ադրբեջանական պատերազմ չէր, սա քաղաքակրթությունների պատերազմ է, որը շարունակվելու է»,- ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

«Ահա թե ինչու են Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպաններն այստեղ, Ռուսաստանի դեսպանը` ոչ… Պետք է հատուկ շնորհակալություն հայտնել պարոն Ալիևին, որը երկու օր առաջ բացահայտ ասաց, որ առանց Ռուսաստանի ոչ մի հաղթանակ չէր տանի Ադրբեջանը»,- նշեց Խզմալյանը:

«Տարիներ շարունակ մտածում էինք, թե ինչպես հարյուր տարի առաջ կատարվեց այն, ինչ կատարվեց: Այս օրերին տեսանք՝ ինչպես… Մենք տեսանք, որ սա նույն ռուս–թուրքական դավադրությունն է»,- հավելեց նա: