«Ադրբեջանցի սպանված սպայի դիակից հանվել է հայկական քարտեզ, որի վրա նշված են եղել մեր բոլոր դիրքերը, զինտեխնիկայի գտնվելու վայրերը:

Ո՞նց է էդ քարտեզը հասել Ադրբեջան: Երբ փորձել են քննություն անցկացնել, Սամվել Բաբայանն ու Աննա Հակոբյանը խոչընդոտել են դրան»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` հավելելով. «Վաղը կասեմ ինֆորմացիայի իրական աղբյուրն ով է. հիմա ասել չի կարելի, որովհետև նրան ֆիզիկապես կոչնչացնեն»: