«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ Ռուբեն Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, միայն այն պայմանով, որ դրանից հետո պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հակառակ դեպքում Հայաստանը նմանվում է տիկնիկային թատրոնի, որտեղ ներկայացման ժամանակ երևում են խամաճիկները, բայց լսում է իրական դերասանի ձայնն ու կատարվում նրա ցանկությունը։ Մարդկանց չի հետաքրքրում ձեր թատրոնը։ Չի կարող արժանապատվություն պահանջող ցույցի դիմացից գնալ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը, արժանապատվության մասին հնարավոր չէ խոսել, երբ այնտեղ են Վանեցյանը, ԲՀԿ պատգամավորները և այլք»։