Դիտակետերում ծառայություն անցկացնող ռուս խաղաղապահ զորախմբի համար ելույթ են ունեցել ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի երգի և պարի համույթի արտիստները, հաղորդում է ՌԴ ՊՆ-ը։

Նշվում է, որ ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Նրանք ապահովում են քաղաքացիական մեքենաների անվտանգությունը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղափոխումը։