Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տակա՛նք Նիկոլ, պատասխան ես տալու այս ամենի համար
Mediaport Թշնամին հաղորդում է 11 հայ գերիներին սպանելու մասին. (18+ տեսանյութ)
Ադրբեջանական ԶԼՄ-ները այսօր վաղ առավոտից կադրեր են տարածում՝ հաղորդելով նախօրեին գերեվարված հայ գերիների սպանության մասին:


Նշվում է, որ այս վայրագությունը կատարվել է երեկ: Հավանաբար հենց այս կադրերը նկատի ունեին անհետ կորած զինվորների ծնողները, որոնք երեկ խիստ վրդովված տեսաուղերձ էին հղել Արցախից՝ հայտարարելով, թե իշխանությունների անգործության պատճառով՝ թշնամու ձեռքում հայտնված իրենց որդիները սպանվել են և իրենք տեսել են կադրերը:


Եվ քանի որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը շարունակ լռում է կամ կեղծում իրականությունը, ստիպված հրապարակում ենք կադրերը՝ պաշտոնական պարզաբանում ստանալու ակնկալիքով:
Տեսանյութի հավաստիության մասին կտեղեկացնենք առաջիկայում, երբ ՀՀ իշխանությունները հարկ համարեն գոնե արձագաքել թշնամու չդադարող վայրագություններին ու սպառնալիքներին»: