Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Եվրոմիությունը պատրաստ չէ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք անդրադարձել ենք ԵՄ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունների իրավիճակին։ Մեր գնահատականն ակնհայտ է՝ բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Եվրոմիությունը՝ որպես կառույց, պատրաստ չէ Ռուսաստանի Դաշնության հետ նորմալ հարաբերությունների»,- ասել Է Լավրովը՝ Զագրեբում Խորվաթիայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախարարն ընդգծել է, որ դա բոլորովին չի խանգարում Ռուսաստանին զարգացնել «լավ, արդյունավետ, իրավահավասար հարաբերություններխորվաթ գործընկերների և ընկերների հետ»: