Ադրբեջանում բավական հետաքրքիր վիճակ է՝ առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան նաեւ այդ երկրի առաջին փոխնախագահն է։ Ծնվել է 1964 թվականին, հանդիսանում է Կովկասի ամենահզոր օֆտամոլոգը։ Ուսանել է Մոսկվայում, ամուսնացել Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի հետ, երբ դեռ տասնինը տարեկան էր։ Համատեղ կյանքի 35 տարիների ընթացքում աչքի է ընկել եւ բռնապետներին հատուկ դաժանությամբ եւ ճոխության հանդեպ թուլությամբ եւ մամուլի հանդեպ հակակրանքով եւ նաեւ՝ Հայաստանի հանդեպ՝ ատելությամբ։ Մեհրիբան Ալիեւայի մայրը՝ Աիդա Իմանգուլիեւան, հանդիսանում էր Ադրբեջանում առաջին կին դասախոսը։ Մեհրիբանը ծնվել է Ադրբեջանի ամենահզոր կլանը հանդիսացող Փաշաեւների ընտանիքում, որոնք, ըստ ամերիկյան աղբյուրների, ունեն բիզնեսներ հեռահաղորդակցության, բանկային եւ անշարժ գույքի ոլորտներում։ Ըստ իսպանական El Mundo պարբերականի, դպրոցն ավարտել է ոսկե մեդալով։ Ադրբեջանում ճակատագրական էր 1983 թվականը, երբ միավորվեցին Փաշաեւների եւ Ալիեւների կլանները դինաստիական ամուսնությամբ։


Հիշեցնենք, որ Ալիեւները Ադրբեջանը կառավարում են արդեն չորս տասնամյակ, սկսած դեռ այն ժամանակներից, երբ Ադրբեջանը մաս էր կազմում Խորհրդային Միության։ Մեհրիբանի համար հորիզոնները բացվեցին սկսեսրայրի՝ Հեյդարի Ալիեւի մահվանից հետո։ Նախագահ դարձավ Իլհամ Ալիեւը։ Խորամանկ եւ հաշվենկատ Մեհրիբանը ստեղծեց «Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամը» 2004 թվականին՝ սկեսրայրի քաղաքական գաղափարները տարածելու համար։ Ի դեպ, դեռ 1996 թվականից Մեհրիբանը ուներ մշակութային ոլորտին առնչվող ամսագիր։

Որպես քաղաքական գործիչ՝ Մեհրիբան Ալիեւան դաժան է, հաշվենկատ, խորամանկ, եւ՝ փորձառու։ 2005 թվականից նա Ադրբեջանի պառլամենտի անդամ էր, իսկ 2017 թվականին հատուկ նրա համար ստեղծվեց առաջին փոխնախագահի պաշտոնը եւ նա նշանակվեց այդ պաշտոնին։ Քաղաքական վերլուծաբանները այդ նշանակումը համարեցին խորհրդանշական՝ Ադրբեջանում այսպես կոչված «գահաժառանգման» հարցում, քանի որ «գահի ժառանգորդների» ցանկում նա առաջ անցավ բոլորից, քանի որ մինչ այդ ժառանգորդ էր համարվում վարչապետը։

Ընդդիմությունը ծաղրեց այս նշանակումը։ Այդ ժամանակ նաեւ նախագահի համար սահմանված տարիքային շեմն իջեցվեց, եւ հասկանալի դարձավ, որ Ալիեւը նախապատրաստում է իր որդուն՝ քսաներեքամյա Հեյդար-կրտսերին հանձնել «Ադրբեջանի գահը»։ Այդ ժամանակ նավթի գների անկումը լրջագույն տնտեսական խնդիրներ էին ստեղծել Ադրբեջանում, եւ վերլուծաբանները կարծիք հայտնեցին, որ այս կերպ փորձում է Իլհամ Ալիեւն իրականացնել սահուն իշխանության փոխանցում եւ իշխանության պահպանում ընտանիքի ներսում։ Մեհրիբան Ալիեւայի անունը պարբերաբար կապվում է նաեւ անօրինական փողերի, օֆշորային հաշիվների հետ, որոնց մասին հրապարակումներ են հայտնվում միջաազզգային մամուլում։ Իհարկե չի կարելի մոռանալ նաեւ Մեհրիբան Ալիեւի պլաստիկ վիրահատություններն ու երիտասարդացումները։ Ամերիկյան մի շարք դիվանագիտական աղբյուրներ նույնիսկ զարմացել են, որովհետեւ դժվարությամբ է հնարավոր եղել տարբերել Մեհրիբան Ալիեւային իր դուստրերից՝ Արզուից եւ Լեյլայից։

El Mundo