Դեկտեմբերի 16-ին ժամը 22:50-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Գ. Ջ-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցում տուն է այրվում:

Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 22:40-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1957թ.ծնված Ս. Գ.-ի բնակարանում բռնկված կրակի հետևանքով վերջինս ստացած այրվածքներից տեղում մահացել է:
Նախնական պատճառ է հանդիսացել ինքնաշեն էլեկտրական տաքացուցիչից բռնկված կրակը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: