Գեհենի Առաքել ֆեյսբուքյան էջը գրում է. «Հետաքրքիր փաստեր են հասել Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի մասին։ Մայիսի 29-ին 2020 թվականին Արայիկ Հարութունյանը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակում գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանին, որը ունի ոչ միայն հետաքրքիր կենսագրություն այլև հետաքրքիր հարազատություն ու շրջապատ։ Կամո Աղաջանյան ծնվել Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ Այն որ նա եղել է ժամանակին Արցախի ոստիկանապետ դա փաստ է, նրա բանդայի ու հանցագործությունների մասին ողջ Արցախում գիտեն, սակայն նրան չկարողացան ոչ պատժել, ոչ էլ որևէ բան անել, նա ահաբեկում էր մարդկանց, խոշտանգում և ինչու չէ սպանում։

Սակայն 2018 թվականի Հայաստանում Նիկոլի հեղափոխությունից հետո դժգոհության ալիքը Արցախում ժողովրդին ոգևորում է ու հունիսի 6-ին ժողովրդական բողոքի ալիքի ճնշման տակ Կամո Աղաջանյան հրաժարական է տալիս։ Այն որ Կամո Աղաջանյանը մասնակցել էր մի շարք մարդկանց առևանգմանը ու խոշտանգմանը դա փաստ է, սակայն 2020 թվականին մայիսի 26-ին կրկին վերադառնում է համակարգ և նշանակվում է ԱՀ Ոստիկանության պետի տեղակալ, իսկ չորս օր անց՝ 2020 թվականի մայիսիս 29-ին ազատվելով պաշտոնից՝ նշանակվում է ԱՀ ԱԱԾ տնօրեն։ Այն, որ Արցախում՝ Տունիում Կամո Աղաջանյանը ուներ բիզնեսներ, փայտամշակման ու տակառագործական արտադրամաս դա գիտեն բոլորը,նա Երևանի ու Պռոշյանի կոնյակի գործարանների համար բարձրորակ փայտից տակառներ էր պատրաստում, նաև Ծառուկյանի կոնյակի գործարանի համար; Այնպես որ նրա եկամտաբեր գործարարությունը նկատելի է, սակայն ինչպե՞ս և ու՞մ հաշվին էր նա ընդլայնում իր կարողությունները։

Կամո Աղաջանյանը Արցախի անտառների հաշվին էր աշխատում, այն էր, որ անօրինական անտառահատումներից բացի նա պետական հարկեր չի վճարել թաքցնելով իր եկամուտները։ Ամենազավեշտալին այն է, որ անտառահատումները կատարվում էին մեծ մաշտաբներով ու այն էլ եզակի՝ Կաղու ծառից, որպեսզի անտառների անանցանելի հատվածներից փայտը արագ հասնի վերամշակման արտադրամաս, Կամո Աղաջանյանը հարմարավետ ճանապար է կառուցում, այդ ճանապարհը պետք է արագացներ կտրած գերանները հասցնել մշակման արտադրամաս։ Այդ ճանապարհն էր, որ հնարավորություն տվեց ադրբեջանցիներին անխոչ հասնել Շուշի մատույցներ։

Չի բացառվում, որ Կամո Աղաջանյանի գցած ճանապարհը եղել է նախորոք ու հատուկ ադրբեջանական զինված ուժերի համար նախապատրաստված սակայն Արցախում բոլորը գիտեն, որ Կամո Աղաջանյանի հարազատ եղբայրը Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Մայիս Շուխուր օղլի Բարխուդարովն է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մայիս Բարխուդարովին շնորհել է գեներալ-մայորի կոչում՝ Լելե Թեփե բարձունքի գրավման ռազմական գործողություններին անձամբ մասնակցության համար, չի բացառվում, որ նա է եղել օպերացիայի գլխավոր կազմակերպիչը:

Բարխուդարովն առաջին սպանն է, ով վերջին 20 տարվա ընթացքում հերոսության համար նախագահի կողմից արժանացել է այս կոչմանը։ Սակայն եկեք չմոռանանք Շուշիի հանձման առեղծվածի մասին, ոչ մեկ հարց չի տալիս թե ինչպե՞ս թուրքերը Կամո Աղաջանյանի կառուցած այդ անտառային ճանապարհով հասան Շուշի։ Դեռ մի քանի ամիս առաջ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա որ իմանաք, որ էս մեր ադրբեջանահայ գեներալն Արցախի ներկայիս ԱԱԾ պետի` Կամո Աղաջանյանի եղբայրն է, հո չե՞ք խառնվի իրար։

Եթե փորձենք վերարտադրել Արցախյան պատերազմի դավաճանության շղթայի հերթականությունը կստացվի Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարութունյան, Կամո Աղաջանյան, Մայիս Բարխուդարով, Իլհամ Ալիևը»։