«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևի կհիշեք, որ պատերազմի ժամանակ ծառայությունից հեռացվեց ՀՀ ԱԱԾ հակահետախուզության պետը։ Առնվազն 2 կարևոր հարց կա օդում կախված.
1) Ի՞նչ էր պարտավոր անել, որ չի արել կամ ի՞նչ չպետք է աներ, որ արել է հակահետախուզության պետը, ում ազատեցին հենց պատերազմի ընթացքում։ Նման կարգի պաշտոնյաները չեն կարող պարզապես ազատվել պաշտոնից։


2) Ունի՞ Հայաստանը հակահետախուզության նոր պետ, թե՞ ոչ, և արդյո՞ք վերացված են նախորդի հեռացման պատճառ հանդիսած վտանգները։


Ի տարբերություն քաղաքական կառավարման մյուս ճյուղերի, անվտանգային ոլորտը «հեղափոխական», կտրուկ և ռեվերսային փոփոխություններ չի հանդուրժում»։