Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ամսից ավելի է Արցախի և Հայաստանի իշխանության ամենաբարձր օղակներով խոսում են դավաճանության մասին։ Ում լսես` կասի դավաճանեցին, դավաճանեցին։ Մեկն ասում է էլիտար ստորաբաժանումը չի ենթարկվել հրամանին, մյուսն ասում է էս ինչ գեներալն է հրաժարվել կատրել կարևոր հրամանը ու էդպես լիքը դեպքեր։ Նախ դավաճան էիք գտել, հենց ռազմի դաշտում գլխից կրակեիք, որ բոլորին դաս լիներ, թե ինչ է նշանակում պատերազմի թեժ պահին հրաման չկատարելը։ Լավ, չեք արել դա, գոնե էս մի ամսվա մեջ բռնեիք, դատեիք, կամ չգիտեմ կախեիք։ Թե չէ էսպես օդի մեջ, անկապ, օրը 24 ժամ գոռում են` դավաճանեցին, դավաճանեցին։ Էս էլ հո ընտանեկան դավաճանություն չի, որ չեք ուզում հանրայնացնել։ Սա պետության դավաճանություն է ու հանրությունը պարտավոր է տեսնել, թե ինչ է լինում դավաճանների հետ։ Այլապես դավաճանների մասին բոլոր խոսակցությունները ընդամենը յուղ վառել է»։