ՊՆ նախարարը չէր կարող և չի ստորագրել որևէ գաղտնին փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի սահմաններին: Այս մասին Auroranews- ի հետ զրույցում ասացին Պաշտպանության նախարարությունից. «Որևէ գաղտնի պայմանավորվածություն չկա: Ավելի՝ ՊՆ նախարարը Մոսկվա այցի ժամանակ ռուս գործընկերների հետ ձերք է բերել պայմանավորվածություն, որն ավելի կօգնի էապես ամրապնդել Սյունիքի սահմանների անվտանգությունը»:

Ճշտող հարցին, թե Սյունիքի սահմաններում լինելու են ռուս սահմանապահներ՝ Պն-ից նշեցին. «Լինելու են, բայց, թե որ հատվածում՝ այս պահին կոնկրետ չեն կարող ասել»: Այլ մանրամասներ մեզ հայտնի չդարձավ

Հիշեցնենք՝ քիչ առաջ որոշ լրատվականներ հայտնել էին, թե Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին: