Արցախում անհետ կորած համարվող Երկանյան Սենորի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սեն ջան` իմ կյանք, իմ օդ ու ջուր,նենց եմ կարոտել քեզ, չես պատկերացնի։ Երեկ քո մոտ ընկերն էր եկել իրիկունը` Արթուրը։ Պոստերից իջել էր ու օտպուսկ են տվել 7օր։

Բալես` Արթուրը զանգեց ասեց,Մարիա քուրիկ, ես եկել եմ օտպուսկ, կարա՞մ գամ Ձեզ տեսնեմ։ Սեն` նենց ուրախացա,պահի տակ ինձ թվաց դու ես գալիս։ Անհամբեր սպասում էի։

Դուռը բացվեց ու Արթուրը մեեեծ փունջ ծաղիկով ներս մտավ,աչքերիս դեմը սևացավ պահի տակ,ինձ թվաց դու ես։ Քո նման արեց կյանքս։ Գրկել էի, չէի ուզում թողնեի, այնքան եմ քո տեղը պաչել, Սենս` իրոք լավ ընկեր ունես, ո՞նց եք գտել իրար նման։

Սեն`այնքան լավ բաներ պատմեց քեզանից,պատմեց ո՞նց եք ծնունդդ պոստում նշել, ու լիքը լավ բաներ։Սեն`կյանքս, արևս, իմ հրաշք,բարի տղա,երանի այն օրը որ դու կգաս,կգաս ու ամուր կգրկես ինձ։