Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի, հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր, եւ հիշատակի այլ միջոցառումներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին կմասնակցի հիշատակի սգո երթին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանտ:

Հիշեցնենք, որ վաղվանից Հայաստանում ու Արցախում եռօրյա սգո օր է հայտարարված։

Սգո օրերին, «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության դրոշը իջեցվում է մինչև դրոշաձողի մեջտեղը:

Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:

 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն,

պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռուստառադիոընկերությունների կողմից արգելվում է: