«Հողերը տվեց վարչապետ կոչեցյալը, մեր արյան գնով պահած հողերը…Որոտանից 26 կմ ձգվող հողերը վերցրեց ու նվեր տվեց թուրքերին, Շուռնուխի կեսը տվեց, ամբողջ ճանապարհահատվածը տվեց:

Ինք մենակ տալիս է…» , — ասում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում ադրադառնալով Հայաստանի հարավային սահմաններին՝ մասնավորապես Գորիսում և հարակից գյուղերում տեղի ունեցող սահմանազատման անհասկանալի թեմային:

Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք ի՞նչ փաստաթղթի հիման վրա է տեղի ունենում տարածքների հանձնման պրոցեսը, Գորիսի գյուղապետը պատասխանում է՝ տեղյակ չէ, իրենք որևէ փաստաթուղթ չեն տեսել.

«Զինվորը տեղում է, ասեմ ավելին՝ պատրաստ է կռիվ տալով պահի արյունով վաստակած իր հողը, բայց հրաման չեն տալիս:

Հիմա պատկերացրեք, թե ինչ վիճակում է այստեղ ապրող ժողովուրդը…», — ասում է Առուշ Առուշանյանը:

Անդրադառնալով երկուշաբթի Փաշինյանի՝ Սյունիք կատարվելիք աշխատանքային այցին թեմային, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը պատասխանում է կարճ ու կտրուկ՝ թող գա Սյունիք ու կտեսնի, թե ոնց իրան կդիմավորենք…

Նյութի աղբյուր՝ Pastinfo