Իրավապահները փորձում են կանխել բախումները Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնի մուտքի մոտ:

Երևանի Եռաբլուր ռազմական պանթեոնի մուտքի մոտ արցախյան 1–ին պատերազմի մասնակիցները, զոհված ազատամարտիկների մայրերը կենդանի պատ են կազմել` թույլ չտալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած սգո երթի մասնակիցներին մտնելու Եռաբլուր։

Միևնույն ժամանակ, բացի վարչապետի հակառակորդներից, Եռաբլուրում ներկա են նաև նրա կողմնակիցները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, երկու թևերի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում:

Ոստիկանությունը փորձում է կանխել նրանց միջև բախումը՝ հանդարտեցնելով ու բաժանելով կողմին:

Հիշեցնենք` Հանրապետության հրապարակից` ՀՀ վարչապետի գլխավորությամբ մեկնարկած սգո երթի մասնակցիներն այս պահին Իսակովի պողոտայում են։

Ընդդիմության ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները երթի մասնակիցներին սպասում են Եռաբլուրի մուտքի մոտ` հայտարարելով, որ Փաշինյանին թույլ չեն տալու մտնել Եռաբլուր։