Երեւանի Ազատության հրապարակում ընդդիմությունը ժամը 15.00-ին հանրահավաք է հրավիրել: Այն կարճ կտեւի, որին կհաջորդի հիշատակի երթը դեպի Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ պատարագ է լինելու՝ զոհերի հիշատակին: Պատարագն անելու է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Սրբազանը:

Նշենք, որ այս պահին սգո երթը, որ սկիզբ էր առել Հանրապետության հրպարակից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասել է «Եռաբլուր» պանթեոն: Քիչ առաջ այնտեղ բախումներ եղան։