Կարեն Ղազարյանը բերդավանցի է, ով արդեն երկամյա ժամկետով գտնվում է Ադրբեջանում: Նա 2018-ի ամառային մի օր երեկոյան ժամի տնից դուրս է եկել, իսկ հաջորդ օրը ծնողներն իմացել են, որ Կարենը ադրբեջանական կողմում է: Հետո Կարենին ադրբեջանական կողմը հեռուստացույցով ցույց է տվել՝ առաջարկելով հայկական կողմին փոխանակում անել:

Ադրբեջանական կողմի հիմնական պահանջը եղել է Ասկերովի, Հասանովի և Գուլիևի վերադարձը, իսկ Հայաստանից այդ առաջարկը մերժվել է՝ նշելով, որ չի կարելի խաղաղ բնակիչ, սովորական քաղաքացի Կարեն Ղազարյանին և ադրբեջանից դիվերuшնտ hшնցшգnրծներին բերել նույն հարթություն՝ փոխանակում անելով:Դրանից հետո Կարեն Ղազարյանի հանդեպ գործ է հшրnւցվել Ադրբեջանում, որի արդյունքում Կարենին դшտшպшրտել են քսան տարվա шզատшqրկմшն: Հայկական կողմը և Կարենի ծնողները հայտարարել են, որ Կարենին шռևшնգել են:

Ընդ որում, Կարենի ծնողները վստահ են, որ ադրբեջանական կողմը Կարենին տարել է՝ հենց փոխանակություն առաջարկելու համար: Երեկ Ադրբեջանից վերադարձվածների մեջ է եղել նաև Կարեն Ղազարյանը. նա արդեն հայրենիքում է: