Ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Այդ մասին հայտնեց փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: Նա նշեց, որ իրենց բողոքի ակցիան, այնուամենայնիվ, շարունակվելու է:

Հիշեցնենք՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը տեղեկացրել էր է, որ առավոտյան ժամը 06։00-ին Գ․Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։