Սա էլ Գեղարքունիքի մարզի Սոտք գյուղի սահմանագծերի նկարագրությունը՝ 2010 թվականին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր մեր զինված ուժերը տեղակայված են այս նկարագրությամբ։ Հիշեցնեմ՝ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Օրենքի նախագիծը ներկայացրել է կառավարությունը։


Կողմ քվեարկած պատգամավորներից եւ նախարարներից շատերը մեզ մեղադրում են եւ այսօր էլ կմեղադրեն Քելբաջարը հանձնելու մեջ, չնայած օրենք են ընդունել, որ այն Ադրբեջանի մաս է, կմեղադրեն Սոտքի հանքի համար, չնայած՝ օրենքով նկարագրել են այն, ինչ այսօր ունենք»: