Քաղաքացիները այսօր՝ դեկտեմբերի 22–ին, փակել են Վանաձոր-Երևան մայրուղին: Նրանք միացել են Հայրենիքի փրկության շարժման հայտարարած համահայաստանյան անհնազանդության ակցիաներին և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ավելի վաղ հայտարարել էինք, որ այսօր գործադուլ են հայտարարել Վանաձորի մի շարք բենզա և գազալցակայաններ, նաև Լոռու մարզում գործող՝ «Վաբատեքս» ցանցերի գործարանը։


Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումն այսօր՝ դեկտեմբերի 22-ը հայտարարել է համահայաստանյան գործադուլի եւ դասադուլի օր։