«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Վիճակախաղերի մասին» օրենքում: Դավթյանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը թույլատրում է վիճակախաղի կամ տոտալիզատորի կազմակերպման լիցենզիա ունեցողին վիճակախաղի կամ գրասենյակի միջոցով տոտալիզատոր կազմակերպել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Սյունիքի մարզի Մեղրի և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, մարզկենտրոններում և Երևանի վարչական շրջաններում։


Օրենքն արգելում է կազմակերպությանը մեկից ավելի գրասենյակ ունենալ, և հիմա Դավթյանն առաջարկում է հանել այս արգելքը՝ թույլ տալով, որ վիճակախաղի կամ տոտալիզատորի կազմակերպիչները որտեղ ուզենան, որքան ուզենան՝ տոտալիզատորի ու վիճակախաղի գրասենյակ բացեն, իր առաջարկը հիմնավորելով կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված այս կազմակերպությունների կրած վնասներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: