Ֆեյսբուքում նոր նախաձեռնություն է ստեղծվել, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Սիրելի հայեր,

այս տարվա Ամանորի գիշերը նման չի լինելու նախորդներից որևէ մեկին: 2020 թվականը փոխեց մեր կյանքի ընթացքն ու բոլոր ծրագրերը, հետևաբար տարին էլ այլ կերպ ենք ճանապարհելու:

Նոր Տարվա գիշերը սակայն կարող է համախմբել մեզ, որպեսզի ևս մեկ անգամ հարգենք զոհված զինվորների հիշատակը:

 

500-ից ավելի օդապարուկներ ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն բոլոր ցանկացողներին ու կլուսավորեն Հանրապետության հրապարակի երկինքը:

Դրանք եւս մեկ անգամ կանմահացնեն մեր զինվորների կատարած գործն ու կազդարարեն նոր՝ 2021 թվականի գալուստը:

Դեկտեմբերի 31-ի 22:15-ից սկսած կարող եք հրապարակում վերցնել օդապարուկներն ու մասնակցել միջոցառմանը: Ձեզ կտրամադրվեն նաև ինքնասոսնձվող թղթեր, որոնց վրա կարող եք գրել զինվորների անունները։

Կարող եք ձեր սեփական օդապարուկը բերել, կամ էլ դրանք բաց թողնել ձեր տներից:

Տարածեք, որպեսզի ինչքան հնարավոր է շատ մարդ տեսնի ու միանա այս նախաձեռնությանը: