44-օրյա պատերազմին մասնակցած սպա Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ պատասխանել է օգտատերերի հարցերին։ Նա հայտարարել է, որ քաղաքացիների անվտանգությունը նա միշտ վստահել և վստահելու է հայ զինվորին․ «Արցախում մեզ ոչ ոք պատանդ չի պահում։ Արցախից ապրելը կամ հեռանալը յուրաքանչյուր արցախահայի որոշելիքն է»։

Նա նշել է, որ անկախ մեղավորության չափից՝ այս պահին մենք ունենք պարտված կառավարություն, որը պետք է հեռանա։ Թե ով պետք է գա՝ պետք է որոշի ժողովուրդը, ընտրությունների միջոցով․ «Պետք չէ ընտրել հների ու նորերի միջև, պետք է նայել քաղաքական ուժի անցած ճանապարհին»։

Մնացականյանը նաև նշեց, որ հայկական կողմը պատերազմին պատրաստ չէր այնքան, որքան կարող էր։

«Ինձ համար պատերազմի ամենադաժան պահը նոյեմբերի 13 կամ 14-ն էր, երբ մի քանի օր էր մնացել Քարվաճառը հանձնելուն»,-նշել է նա։