Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանական նվաճումներն Արցախում և ՀԽՍՀ տարածքի սահմաններին, իհարկե, բավարար չեն Բաքվին և Անկարային, քանի որ նրանց ողջ Հայաստանն է պետք և առանց հայերի` հապաղելն իմաստուն չէր լինի: Իսկ այդ երկու մայրաքաղաքներն անչափ խելացի և իմաստուն են գործում:
Հայաստանում քանի դեռ իշխանության է հոգեգար դավաճանը, որ, ըստ էության, բարեհաջող կերպով կազմաքանդել, բարոյալքել և զինաթափել է սեփական բանակը, հիմա լավագույն պահն է առանց բանակի և գոյություն չունեցող պետությունից խլել ավելին և ավելին և էլի ավելին:
Ծանր հարձակողական տեխնիկայի Լաչինով տեղափոխումը Ապշերոնից Արցախ դրա վկայությունն է: Բացառված չէ նաև, որ Հադրութում ընթացող մարտերը դրա նախերգանքն են և հող են նախապատրաստում այդ նոր հարձակման համար:
Իսկ խաղաղապահները կամ իրականում այլ պետության զորքե՞րը: Ամենայն հավանականությամբ կարող է և կրկնվել Դիզափայտի սցենարը, երբ կմիջամտեն ուշացած և կարձանագրեն կատարված փաստը: Կարձանագրեն միայն, որովհետև, ամենայն հավանականությամբ, պայմանավորվածություններ արդեն ձեռք բերված կլինեն:
Քանի դեռ թշնամու առերևույթ գործակալները Երևանում են, այս սցենարները լիովին իրատեսական են մնալու»։