Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց տեսանյութը, որում զինվորական համազգեստ հագած քաղաքացիները հայհոյանքներ են հնչեցնում, սպառնում մտնել ընդդիմադիրների տներ ու հաշվեհարդար տեսնել՝ հիշեցնելով նաև այն, որ Լենա Նազարյանն այդ տեսանյութը տեղադրել էր իր էջում:

«Այդ տեսանյութում ասում էին «Նաիրա Զոհրաբյան, ներքնաշորս ուտես»: Դա իր էջում տեղադրել էր ԱԺ կին փոխնախագահը»,-ասաց նա:

Զոհրաբյանը քաղաքական հաշվեհարդար անվանեց այն, որ իմքայլականները փորձում են զրկել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ տեղեկացնելով, որ այդ մասին գիտեն նաև միջազգային գործընկերները:

Պատգամավորը խոսեց նաև իմքայլական պատգամավորների այսօրվա վարքի ու խոսքերի մասին՝ նշելով,

որ չի ողջունում բռնությունը, բայց թող իմքայլականները հիշեն, թե ինչպես էին դագաղներ տանում ու դնում մարդկանց դռների մոտ: