Ադրբեջանը հայտնել է Ղարաբաղում իր ընկածների ու անհետ կորածների պաշտոնական թիվը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում իր կորուստների մասին:

Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զի նված ուժերի 2823 զո հված զինծառայողների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումների և ծննդյան տարեթվի մասին տեղեկատվությունը․..

աշխատանքներ են տարվում անհետ կորած համարվող 30-ից ավելի զինծառայողների որոնման և 50-ից ավելի անձանց նույնականացման ուղղությամբ, որոնց ինքնությունը հայտնի չէ: Այդ մասին պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը»,- հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հայ-ադրբեջանական պա տերազմը կամ Արցախյան երկրորդ պա տերազմը, պա տերազմ էր Արցախի Հանրապետության՝ Հայաստանի աջակցության տակ և Ադրբեջանի Հանրապետության միջև՝ Թուրքիայի աջակցության տակ, որը տևել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմը 1988 թվականին սկսված արցախյան հակամարտության վերջին էսկալացիան է, և առաջինը պատերազմից հետո։

Մարտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Մարտական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10-ին: