Փաստինֆոի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին Արցախի Մարտունու շրջանում դաժանաբար սպանված 6 հայ զինվորականները եղել են գերիներ, որոնք գերեվարվել էին ենթադրաբար Հադրութում։


Ոչ դեկտեմբերի 27-ին, ոչ նախորդող և ոչ էլ հաջորդող օրերին ՊԲ որևէ ստորաբաժանում, որևէ զիծառայող ընդգրկված չեն եղել որևէ մարտական գործողության մեջ և նույնիսկ մեկ կրակոց չեն արձակել, հայտարարել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, մեկնաբանելով դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածված այն կադրերը, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ:

Պակաս կարևոր չէ նաև «զուգադիպությունը», որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։ Եվ սա այն դեպքում, երբ որոնողական խմբերի՝ այդ տարածքներում աշխատանքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին, այսինքն, ադրբեջանական կողմի պնդմամբ, հենց այն օրը, երբ «մարտեր էին ընթացել», հայտարարել է Արցախի ՊԲ-ն:

Այսպիսով, եռակողմ հայտարարությունը խախտվել է հերթական անգամ, թեեւ այս արտահայտությունն արդեն անիմաստ է դարձել, քանի որ այդ փաստաթուղթը չի գործում ստորագրման պահից։ Բաքուն սպանել է 6 գերիների եւ շարունակում է թաքցնել գերիների թիվը, ձգձգել նրանց վերադարձը։ Թեեւ Մոսկվան հայտարարեց, թե իր նախաձեռնությամբ ու հովանավորությամբ ձեռք է բերվել բոլորը բոլորի դիմաց սկզբունքով գերիների փոխանակման պայմանավորվածություն, սակայն այն չի գործում։ Գերիների վերադարձի ձգձգումը Մոսկվայի ու Բաքվի համար ճնշման լրացուցիչ լծակ է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ։ Բավական է հիշել Երեւանում ՌԴ դեսպանատան ուղղորդմամբ անուղեղ սերիալիստների ու կավեենական խեղկատակների կազմակերպած խայտառակ երթերը համապատասխան կարգախոսներով։

Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերում թուրքերի ու ռուս «խաղաղապահների» գործողությունների հետեւանքով մի քանի տասնյակ գերեվարված հայ զինվորականների ճակատագիրը մինչ այժմ անհայտ է։ Համատեղ նման ակտերն առաջիկայում չեն բացառվում։ Տես նաեւ այստեղ։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/12/31/612187/