Ստեփանակերտ քաղաքի հիվանդանոցում այս պահին գտնվող յոթանասուն օր шնհետ կորшծ համարվող Դավիթ Սահակյանն իր մայրիկի հետ հեռախոսազրույցի ժամանակ 1-ը մանդարին է խնդրել և կիթառը։ Հոկտեմբերի տասնհինգից վեր տղայից ոչ մի լուր չունեցող մայրը վերջին մեկ օրվա մեջ նրա հետ 2 անգամ հեռախոսով է զրուցել։Ալինա Եգորովան տղայի գտնվելը հրաշք է համարում։ Այս ողջ ընթացքում վստահ է եղել՝ Դավիթ ողջ է, մայրական բնազդով զգում էր՝ տղան նեղության մեջ է, մրսում է, սոված է… «Ես 100 տոկոսով գիտեի, զգում էի, որ ինքը ողջ է։ Գիտեի, որ ինքը դիսկոմֆորտ է ապրում, որ ինքը մրսում է։ Ես երազի մեջ իրեն ճաշ էի տալիս։ Ինքը ջուր էր ցանկանում։

Ես գիտեի, որ ողջ է»,- Panorama.am-ին պատմում է տիկին Ալինան։ Երևան քաղաքում գտնվող մայրը ֆինանական ու այլ խնդիրների պատճառով դեռ չի կարողացել Արցախ մեկնել, տղային գրկել, ցրտահարված ոտքերը ափերի մեջ առնել։ Մեկ ուրիշ գտնված զինծառայողի մոր հետ դիմել են ՊՆ՝ իրենց Արցախ հասնելու հարցում աջակցելու նպատակով։Մոր խոսքով, նախարարությունից պատասխանել են՝ աջակցության այդպիսի ծրագիր չունեն։ Ստեփանակերտում բնակվող իր ծանոթին խնդրել է մանդարին հասցնել տղային։ Կիթառն ինքը կփոխանցի։ «Սա հրաշք էր պարզապես, գիտե՞ք մենք որշան ենք կանգնել ՊՆ-ի դիմաց, խնդրել, աղաչել։ Երեխեն զանգել էր, ասել էր՝ մենք օգնության կարիք ունենք, մենք վ իրшվոր ունենք»,- ասում է տիկին Ալինան։ Դավիթը ուսի հատվածում հրшզենшյին վ իրшվորում ունի, գտնված բոլոր 6 տղաների ոտքերը խոր ցրտшհшրվшծ են, ցш վեր ունեն, դժվարանում են քայլել։ Զինվորը դեռ վիրահատության կարիք ունի։

Մայրը չգիտի՝ ուր և երբ կվիրահատեն նրան։ 19 տարեկան Դավիթը ՌԴ-ում է ապրել։ Ընտանիքը վերջերս է տեղափոխվել ՀՀ։ Մայրը ասում է՝ Արցախի տեղն էլ չգիտեին։ «Ինքը ծառայել է Ջաբրայիլում, այնուհետև հայտնվել են Հադրութի անտառներում։ Մինչև այդ տասնվեց հոգով թաքնված են եղել Վանք գյուղի տներից մեկի նկուղում։Ծшնր վ իրшվորներ են ունեցել։ յոթ հոգի։ Նրանցից 2-ը սկզբում են մшհшցել։ Երեխաները հենց այդ տան բակում են ընկերներին թш ղել։ Գրպանների մեջ զապիսկա են դրել, անուններն են գրել։ Այս վերջերս տեղեկացա, որ ծնողները գտել են այդ 2 երեխայի մшրմինները։ Տանտիրոջ անունը Ապրես է եղել։ Նկուղի մեջ ղաուրմա է եղել, դա են գտել, կերել, տակառով պանիր, պահածոներ։ Նկուղը լքելուց առաջ իրենց հետ ուտելիք են վերցրել, այնուհետև թաքնվել անտառում։

Թե հետո ինչպես են սնվել, ապրել, չեմ իմանում։ Մանրամասն չխոսեցի։ Բժիշկ մտավ սենյակ։ Այժմ տեսնենք, ինչ կորոշեն, կտեղափոխե՞ն Երևան, թե՞ այնտեղ կմնա»,- պատմում է մայրը։ Տիկին Ալինան այսօր էլ չի հասկանում, ո՞նց կարող էին մի քանի օրվա ծառայողին տանել 1-ին գիծ։ Դավիթը զորակոչվել էր այս տարվա օգոստոսի տասնիննին, գրեթե 1 ամիս մնացել է Ասկերանում, կարանտին էր։

Սեպտեմբերի տասնիննին տեղափոխել են Ջաբրայիլ։ «Սեպտեմբերի քսանյոթին հանել են 1-ին գիծ, դիրքեր։ Երեխեքը մի քանի գիշեր անցկացրել են պոստերի մեջ, 5 օր եղել են սովшծ։ Մի հատ տուշոնկան 6 հոգով են կերել։ 3 օր առանց ջուր են եղել։ Որից հետո հայտնվել են Հադրութում՝ շրջшփшկումների մեջ, փшխնելով հասել են անտառներ»,- պատմում է մայրը և դարձյալ փառք տալիս Աստծուն՝ տղան ողջ է։