News.am-ը գրում է․ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, զոհվելուց ավելի քան երկու ամիս անց միայն հարազատները հրաժեշտը տալու հնարավորություն ունեցան։ «Հայ ասպետ» դպրոցի ռազմագիտության ուսուցիչ, Արցախի հերոսի հոգեհանգստյան արարողությանը ներկա էին հարազատները, ընկերները, մարտական ընկերները, սաները։

«Մենուան հայրենասիրությունից շատ չէր խոսում, հայրենասիրությունն իր համար վեհ թեմա էր, որի մասին չէր ուզում անդադար խոսել, դա իր մեջ էր պահում, բայց իր հետ խոսելիս ակամայից հայրենասիրություն էիր քաղում։

Նրա դասերին մենք չէինք զգում, թե ինչպես է ժամանակն անցնում, նա դասագրքերով չէր առաջնորդվում, այլ ուրիշ հետաքրքրիր մեթոդներով»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մենուա Հովհաննիսյանի սանը՝ Մենուա Բաղրամյանը։

Իրենց ուսուցչի՝ պատերազմ մեկնելու մասին Մենուան ու դասընկերներն իմացել են սոցցանցերում տարածված տեսանյութերից, ապա նույն կերպ տեղեկացել, որ իրենց սիրելի ուսուցիչը «Արցախի հերոս» կոչմանն է արժանացել։

«Ես պարտավոր եմ Մենուայի գործը շարունակել ոչ միայն նրա համար, որ ես նրա աշակերտն եմ, այլեւ նրա համար, որ իր անվան կրողն եմ»,- նշեց Մենուան։

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում