ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել։

Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ հունվարի 1-ին իշխանական պատգամավորը եղել է Սյունիքի մարզում։ Եղոյանին մեկ անգամ ևս հիշեցրել են, որ ուրախ չեն իշխանության ներկայացուցչի այցով։

Արման Եղոյանն էլ փորձել է նախ արդարանալ, հետո առաջ է քաշել այն միտքը, թե Սյունիքի մարզի վիճահարույց այդ տարածքները ադրբեջանական կողմինն են։

Մեզ հայտնի դարձավ, որ Եղոյանը բառացի կրկնել է այն միքտը, որը ֆեյսբուքյան իր էջում գրել և ապա քննադատությունների պատճառով էջը փակել էր «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանը։

Նիկոլ Փաշինյանի թիմակցի այս խոսքերից հետո մի խումբ արժանապատիվ սյունեցիներ քաշել են Եղոյանի օձիքից, պատռել այն և ստիպել հեռանալ, հիշեցնելով վերջինիս, որ սյունեցիները չեն պատրաստվում ընկրկել, իսկ իշխանական ցանցկացած գործիչ, ով կհամարձակվի նույն թեզն առաջ տանել կարժանանա նույն իրավիճակին։

Եղոյանը գլուխը կախ հեռացել է։

Աղբյուր՝ Irakanum.am