Կառավարության դիմաց շարունակվում է անհետ կորած զինծառայողների ծնողների և հարազատների բողոքի ակցիան։ Քիչ առաջ ծնողներից մեկն ասաց, որ պահանջում են վարչապետին և առողջապահության նախարարին։ Ծնողի խոսքով՝ որոշ զինծառայողներ անհետացել են բուժհաստատություններից։ «Մեր պահանջն ա, որ էսօր առողջապահության նախարարը գա ու պատասխան տա․․․ Էն էրեխեքը, որոնց նկարները ցույց ա տվել, ամեն մի ծնող իրա էրեխուն տեսել ա, գտել ա՝ պառկած վերակենդանացման բաժանմունքում․․․ Բերել են Հայաստան ու էդ էրեխեքը չկան ոչ մի հիվանդանոցում․․․»,- ասաց նա:
Ծնողի խոսքով Փաշինյանը հանձնարարել է, որ ԱԱԾ-ն զբաղվի խնդրով։
«Էդ էրեխեքը չկան, ասե՞ղ էր, ի՞նչ էր․․․»,- զայրացավ ծնողը։
Նրա խոսքով՝ լուսանկարի զինծառայողը վերջին անգամ եղել է Գորիսի հիվանդանոցում։